Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում կսկսենք ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»․ Փաշինյան

Օգոստոս 24,2026 12:11 Share

«Հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են՝ «կիսում ենք ՀՀ-ում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամագրվելու կամ եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում։ Եվ վստահ ենք՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ «Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, եւ առաջիկայում մենք թերեւս կսկսենք այս գործընթացը՝ առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Իմ ընկալումն այն է, որ մենք անդամագրվելու հարցով հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31