Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայթակղություն առաջացավ ասելու՝ փաստորեն դուք այսքան «ազնիվ, անմեղ» մարդ եք եղել, ես էլ մտածել եմ, թե դուք եք ինձ նստեցրել». Մամիկոն Ասլանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 24,2026 16:44 Share

«Լսում էի ձեր խոսքը դատարանների մասին եւ մի պահ գայթակղություն առաջացավ ձեզ ասելու՝ փաստորեն դուք այսքան «ազնիվ, անմեղ» մարդ եք եղել, ես էլ մտածել եմ, թե դուք եք ինձ նստեցրել։ Հետո իրականություն վերադարձա, հասկացա, որ դատավորներն էլ են ձեր կողմից նշանակված, դատախազն էլ, մյուսն էլ»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

«Հարց է՝ երբ դուք այսօր այս դահլիճում նստած եք, դա մեր արդարադատության համակարգի առավելությո՞ւնն է, թե՞ թերությունը։ Հայաստանում մենք շարունակաբար առնչվում ենք այն բանի հետ, որ սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը, այսինքն՝ հանրությանը օրենքով պատկանող երաշխավորված հողերը սեփականաշնորհել են։ Ուզում եք ասել, որ ձրի՞ եք արել։ Ես համարում եմ, որ այն, որ դուք այսօր այս դահլիճում նստած եք, դա պրոբլեմ է։ Դա նշանակում է, որ Հայաստանում արդարադատություն չկա»,- Մամիկոն Ասլանյանին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մամիկոն Ասլանյանը նաեւ Նիկոլ Փաշինյանի հորդորեց կառավարության ծրագրում կետեր նշել, որոնց չկատարումը կհամարեն ձախողում կառավարության համար։

«Կներեք, ես եկել եմ կառավարության ծրագիր ներկայացնելու, հիմա ձեզ հետ պետք է քննարկեմ կառավարության ծրագրի տապալման սցենա՞ր։ Ես չեմ եկել ներկայացնելու, թե ոնց ենք տապալելու կառավարության ծրագիրը։ Հլա դուք ասեք՝ ձեր ծրագիրը, որ տապալել եք, ո՞նց եք պատրաստվում դրա պատասխանատվությունը կրել»,- արձագանքեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31