Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար

Օգոստոս 24,2026 16:58 Share

Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

Այժմ «Հոլ» ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը:

«Հոլ» ընկերության զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետև տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։

 «Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի  ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաև այլ ուղղությամբ ենք աշխատում.  մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը», – նշել է Հոլ սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։

Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը և թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։

Այժմ Հոլ ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։

Մանրամասն՝ տեսանյութում.

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել