Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր

Նոյեմբեր 23,2026 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:

Տեղաբաշխվելու է 120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի շրջանառությունն անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:

  • Առաջին 5 տարիների համար սահմանվել է 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն,
  • հաջորդող տարիների համար սահմանվել է լողացող տոկոսադրույք, ըստ որի, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, Ակբա բանկը հիմք կընդունի ՀՀ ԿԲ կողմից սահմանված պետական պարտատոմսերի 6-ամսյա եկամտաբերության տոկոսը և դրան կավելացնի ևս 5.50%։ Ավելացումից հետո եկամտաբերությունը չի կարող գերազանցել 13.5%-ը, ինչպես նաև չի կարող պակաս լինել 11%-ից։

Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել