Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ կիրառելի է միայն «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք» կանոնը․ Մեդվեդև

Օգոստոս 24,2026 20:25 Share

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ներկայիս իշխանությունների հասցեին՝ անդրադառնալով Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում Մեդվեդևը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ներկայում կիրառելի է միայն մեկ կանոն՝ «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև պնդել է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը, մինչդեռ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող քաղաքականությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ Երևանի հարաբերություններին։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել