«Երբ գործի նյութերը ստանանք, այն ժամանակ կխոսենք։ Բան չեմ հասկանում»,- փաստաբան Ամրամ Մակինյանի ուղեկցությամբ դուրս գալով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից և պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ գործի շրջանակներում է ինքը հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից դիմակավորված անձանց ուղեկցությամբ դուրս էր բերվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում, ըստ որի՝ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ), նշված է, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որտեղ հիշատակվում են նաև Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անունները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































