Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ չեմ դեռ՝ ինչ գործով եմ»․ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Օգոստոս 25,2026 14:41 Share

«Տեղյակ չեմ դեռ՝ ինչ գործով եմ»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ գործով եք եկել Հակակոռուպցիոն կոմիտե, այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտե է եկել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրան ուղեկցում էր փաստաբան Ամրամ Մակինյանը։

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում,  ըստ որի՝ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ), նշված է, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որտեղ հիշատակվում են նաև Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անունները։

շՀաղորդագրությունում մասնավորապես նշված է․ «Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31