Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի կողմից վարույթ չհարուցելը թույլ է տալիս, որ վիճահարույց գործունեությունը շարունակվի՝ խաթարելով հանրային առողջապահության անվտանգությունը

Օգոստոս 26,2026 23:35 Share

Դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ տեսչական մարմնի։

👩🏻‍⚖️ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի։

📄 Դեռևս հուլիսին մենք դիմում-բողոք էինք ներկայացրել տեսչական մարմին՝ բարձրաձայնելով կինեզիոլոգ Ա.Պ.-ի կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ոչ ապացուցողական մեթոդների կիրառման և պացիենտների բժշկական գաղտնիքի խախտման մասին։

❌ Տեսչական մարմինը, սակայն, հրաժարվել էր վարչական վարույթ հարուցել և մեր դիմումը վերահասցեագրել էր ՀՀ առողջապահության նախարարություն՝ պատճառաբանելով, թե հարցն իր լիազորություններից դուրս է։

✊ Մենք պահանջում ենք դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչել տեսչական մարմնի այս գործողությունը և պարտավորեցնել իրականացնել իր անմիջական պարտականությունը՝ հարուցել վարույթ և իրականացնել արտահերթ ստուգումներ՝ առողջության պաշտպանության նպատակով։

📅 Դատարանը նշանակել է նախնական դատական նիստ 2027 թվականի հունվարի 29-ին։

‼️ Դատարանների ծանրաբեռնվածությունը մեզ համար խիստ մտահոգիչ է, քանի որ մինչև այս պահը ոչ մի իրավասու պետական մարմին ստուգում չի իրականացրել՝ պարզելու տեսանյութերում պատկերված ոչ ապացուցողական և առերևույթ վտանգավոր մեթոդների ազդեցությունը հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վրա։

⛔️ Տեսչական մարմնի կողմից վարույթ չհարուցելը թույլ է տալիս, որ այս վիճահարույց գործունեությունը շարունակվի՝ խաթարելով հանրային առողջապահության անվտանգությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31