ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ ՏԻՄ մարմիններում առկա խնդիրներին։ Նա ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին տարիներին տեղի են ունեցել արմատական փոփոխություններ՝ դեպի բացասականը։
«ՏԻՄ նսեմացումը մեծ թափով ընթանում է նաեւ հիմա։ Դուք, իշխանություն լինելով, վերացնում եք տեղական էլիտաները, դրա փոխարեն ստեղծում եք նոր կլաններ, որովհետեւ մարդիկ, ովքեր ընտրությունների միջոցով չեն եկել իշխանության, այլ դրածոներ են, նրանք իրենց տեղական իշխանությունն ամրացնելու համար ստեղծում են կլաններ։ Դուք եք ստեղծում հիմա կլաններ՝ ոչ թե թողնում եք, որ իշխանությունը ձեւավորվի ընտրությունների միջոցով, այլ ընտրությունների նկատմամբ միջամտություն իրականացնելով՝ դուք վերացնում եք տեղական առաջնորդության ինստիտուտները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դիմելով ՔՊ-ին՝ Մամիկոն Ասլանյանն ասաց․ «Այսօր դուք ունեք առաջնորդ, որը կարողանում է բոլորիդ փոխարեն լուծել բոլորիդ հարցերը։ Բայց, երբ քաղաքական պրոցեսները կհանգեն նրան, որ առաջնորդը չի լինի, եւ տեղական այդ կառույցները չեն կարողանա ինքնուրույն գործել, վաղը չէ մյուս օրը ձեր քաղաքական կուսակցությունը տեղերում որեւէ ձայն չի կարողանալու վաստակել, որովհետեւ այնտեղ ստեղծվում են միավորումներ, որոնք երբեք չեն բխում ժողովրդի ընտրությունից։ Երբ դուք գնում եք քաղաքական լուծումների, դա հետագայում գուցե ընկալելի դառնար, բայց դուք գնում եք ոչ քաղաքական լուծումների, այլ՝ կլանային լուծումների»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































