«Երկու օր է՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիեւի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաեւ Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում ՀՀ-ում։ Նիկոլ Փաշինյանի՝ այստեղից հնչած ուղիղ հրահանգով իրավապահ համակարգն անցել է գործի։ Չկա այլեւս իրավապահ մարմինների ու դատարանների անկախությունը, գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը։ Այստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ, Նիկոլ Փաշինյանի օրոք դատվել են եւ դատվում են բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում ասում են՝ Արցախ, խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են։ «Որ ասում ենք՝ Փաշինյան-Ալիեւ զույգի շահերը համընկնում են, ահա դրա ամենապարզ դրսեւորումը։ Այս ուխտը ցանկացածի դռանն է կանգնելու, ցանկացած մարդ, ով երբեւիցե կհանդգնի դեմ խոսել, կանգնած է իշխանական ճնշիչ մամլիչի ուժի տակ։ Սա մեկ հոգու խնդիր չէ, սա երկրի ապագայի ու տեսլականի խնդիր է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































