Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Խաչատրյանը՝ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր

Օգոստոս 27,2026 14:44 Share

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում։

Կոսովոյում ընթացող պատանեկան Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 95 կգ քաշային մարզիկները։

Հայաստանի հավաքականից Ալեն Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 137 և 142 կգ։ Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 165 և 171 կգ։ Երկամարտի 313 կգ արդյունքով Ալեն Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Ընտրանու անդամ Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 133 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 170 և 174 կգ։ Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր։ Երկամարտի 307 կգ արդյունքով Ալեն Զուրաբյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել