Երեկ «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանին հասցեագրված դիմումով «Արթիկ» ՔԿՀ -ում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Աշոտի Ղևոնդյանը դիմելով իրավապաշտպանին, լրատվամիջոցի միջոցով խնդրել է ուսումնասիրել 2024 թ. հունվարի 16-ին Երևանի Վարդաշեն թաղամասում շտապօգնության աշխատակիցների հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, ստուգել դրանք և բացահայտել դրանցում առկա հակասությունները, միևնույն ժամանակ հերքում էր պահանջել ոստիկանությունից։
Խ. Մարոզյանը տեղեկացրեց, որ ստացել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Սամվել Մանուկյանի պատասխանը, համաձայն որի՝ «Արմեն Ղևոնդյանը ներկա գործով դատապարտվել է 20.01.2025թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թիվ ԵԴ/0241/01/24 դատավճռով 2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երեք դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով՝ երեք դրվագով, 74-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ՝ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման՝ 4 տարի 1 ամիս 15 օր ժամկետով, 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ նշանակված վերջնական պատիժն ազատազրկումը հաշվակցվել է Արմեն Ղևոնդյանի՝ 2024 թվականի հունվարի 16-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 16-ը փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը և վերջնական պատիժ թողնվել կրելու ազատազրկում 3 տարի 3 ամիս 15 օր ժամկետով»: Տեղեկացվել է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մասին նույնպես (19.06.2026թ.)՝ «Դատական ակտի անճշտության ուղղում», համաձայն որի. «Դատարանը, քննության առնելով դատավոր Տաթևիկ Մուրադյանի կողմից բնութագրի ԵԴ/0241/01/24 վարույթով 2025 թվականի հունվարի 20-ի կայացված դատավճռում թույլ տրված անճշտությունը ուղղելու մասին, արձանագրել է, որ դատավճռում սխալմամբ նշված է դատապարտյալի պատժի կրման սկիզբը՝ 2024 թվականի հունվարի 20-ը, մինչդեռ ճշգրիտն է 2025 թվականի հունվարի 20-ը, և
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. Ուղղել թիվ ԵԴ/0241/01/24 վարույթով 2025 թվականի հունվարի 20-ին կայացված դատավճռում թույլ տրված անճշտությունը` դատավճռի եզրափակիչ մասում «Արմեն Ղևոնդյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2025 թվականի հունվարի 20-ից» ձևակերպմամբ»:
Ներկայացվել էր «ԱՐԹԻԿ» ՔԿՀ պետի գրությունը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Մուրադյանին. «Հայտնվում է, որ Արմեն Աշոտի Ղևոնդյանը 15.06.2026թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկից փոխադրվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկ։ Խնդրվում է ճշտում մասին տեղեկացնել դատավճռում պատժի հաշվարկի կարգում առաջացած անճշտության վերաբերյալ»։ Արմեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը՝ համապատասխան բացակայելու արգելքի հետ, փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ վերջինիս արգելանքի վերցնելով դատական նիստերի դահլիճում. Արմեն Ղևոնդյանի պատժի կրման սկիզբը հաշվել է 20.01.2024թ.-ից:
Կարդացեք նաև
Արմեն Ղևոնդյանն արգելքի է վերցվել դատական նիստերի դահլիճում 20.01.2025թ.-ին, ուստի վերջինիս պատժի սկիզբը պետք է հաշվել 20.01.2025թ.-ից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2026

















































