Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ գյուղի զբոսայգին վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը

Օգոստոս 28,2026 12:34 Share

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը 3 տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի զբոսայգու՝ Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով հողամասը 2009 թվականի օգոստոսի 6-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձին: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2009 թվականի օգոստոսի 6–ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 26-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Ռ. Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով, 3 միլիոն 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հիշեցնենք, որ դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էին Արարատ գյուղի զբոսայգու տարածքում՝ Հաղթանակի 44/1 և 44/2 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 14 քմ և 20 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքները:

Այսպիսով՝ դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքին է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել