Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Օգոստոս 28,2026 23:14 Share

Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։

Հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Աշխատաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։

Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31