«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում անհետ կորած հարազատներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ ապրում են սպասումով, անորոշությամբ ու պատասխանների ակնկալիքով։
Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա և առավել ևս՝ քննարկման առարկա դառնալ միայն այն ժամանակ, երբ հուսահատ հարազատները դռնեդուռ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իրենց տարիների ցավն ու պահանջը։
Այս հարցը պետք է մշտապես լինի պետական և հասարակական օրակարգում՝ որպես առաջնահերթ խնդիր։
Կարդացեք նաև
Պետության և իշխանությունների պարտքն է անել հնարավոր ամեն բան՝ գտնելու անհետ կորածներին, պարզելու նրանց ճակատագիրը և այդ ընտանիքներին չթողնելու միայնակ՝ տարիներով ձգվող սպասման ու անորոշության մեջ։
Քանի դեռ կա թեկուզ մեկ ընտանիք, որը սպասում է իր հարազատի ճակատագրի մասին լուրի, այդ հարցը պետք է մնա երկու երկրների բանակցային հարցերի օրակարգում:
Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ զորակցությունս բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ գտնվում են անտանելի սպասման մեջ…


















































