2026թ. օգոստոսի 31-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, նույն օրը կհրապարակվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, ՀՀ վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշման եզրափակիչ մասը։
Արդարադատության նախարարի 09.06.2026 թվականի թիվ 62-Ա որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Լիազոր մարմնի կողմից 20.07.2026 թվականին կայացվել է «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 80-Ա որոշումը: Ռ. Բունիաթյանի նկատմամբ էլ լիազոր մարմնի կողմից 07.07.2026 թ. կայացվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին թիվ 71-Ա որոշումը:
Արմեն Ներսիսյանի գործով ԲԴԽ անդամ Ք. Մկոյանը գտնվում էր արձակուրդում, նախորդ քննոթյանը չր մասնակցում։ ԱՆ պարտականությունները կատարող ԱՆ տեղակալ Տիգրան Դադունցն էր մասնակցել նախորդ՝ օգոստոսի 11-ի նիստին։
Դատավոր Ա. Ներսիսյանի նկատմամբ վարույթ էր հարուցվել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդման հիման վրա։ Նշվել էր, որ ԴԱՀԿ ծառայության՝ 2025 թ. սեպտեմբերի 12-ին ներկայացրած դիմումին դատավորը պատշաճ ժամկետում չի անդրադարձել։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2026


















































