ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը:
Վերջինս ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված կուսակցական գործունեությունը կասեցնելուց և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմում գործունեությունը դադարեցնելուց հետո:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ


















































