Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում անպայման գնալ սահմանադրության հանրաքվեի. Գառնիկ Դանիելյանը գիտի հարցի պատասխանը

Նոյեմբեր 23,2026 21:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սոցհարցումներով, իրեն հասած ինֆորմացիոն աղբյուրներով, իրեն ներկայացվող զեկույցներով Նիկոլը շատ լավ գիտի, որ մեր ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ դեմ է այս սահմանադրությանը։ Ու հիմա ի՞նչ է անում Նիկոլը, որ ուզում է տանել հանրաքվեի։ Հարց չի՞ առաջանում, եթե գիտի, որ այս քայլով ժողովրդի աջակցությունը չունի։ Պարզ է, որ տանում է պատերազմի։ Շատ պարզ ալգորիթմ է գործում։ Ուզում է սա օգտագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներքաշի նորանոր ավանտյուրայի մեջ։ Կրկնում եմ, այս ավանտյուրիստը ուզում է Հայաստանը՝ արդեն հաշիվը կորցրել եմ, ներքաշել նոր պատերազմի մեջ։

Փոքր, միջին ու մեծ, լոկալ պատերազմները եղել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Եվ պատերազմի մոնստրը, որ արհավիրք ու տարածքային կորուստներ է բերել Հայաստանի Հանրապետություն, անոնսում է նոր պատերազմի մասին։

Ընդդիմությունը միայն մի բան ունի անելու։ Սրան հեռացնել իշխանությունից, որ պատերազմ չլինի էլ։ Սա շատ պարզ է, և ուրիշ բաների մեջ ընկնել, փիլիսոփայել, փորձել ինչ-որ ռացիոնալ լուծումներ գտնել, գալ ընդհանուր կոնսենսուսի, կոմպրոմիսի, գոյություն չունի, չկա։

Մենք կոմպրոմիս չունենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ազատությունը ոտի տակ տրորողների, «աբսլուգների», հարճերի, սպասարկող անձնակազմի, կոշիկ լպստողների հետ։ Մենք չենք կարող, որովհետև դա կնշանակի Հայաստանի Հանրապետության դե ֆակտո չգոյություն։

Շատ պարզ պետք է մեր հայրենակիցներին ասենք, որ այստեղ միայն սահմանադրության հարցը չէ։ Այստեղ Հայաստանի Հանրապետության չգոյության հարցն է։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, Աստված մի արասցե, այն բովանդակությամբ, որ կա, չի լինելու։ Լինելու է ադրբեջանական նահանգ։ Նիկոլ Փաշինյանն էլ՝ մարզպետի կամ սատրապի կարգավիճակով։ Այն, որ ասում է. «Ես վարչապետ չեմ ուզում լինել», ինքն ուզում է լինել ինչ-որ մի նահանգի ժամանակավոր նահանգապետ, դրածո, կառավարիչ և այլն։

Այս մարդուն ուղղակի պետք է հեռացնել իշխանությունից, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի հայկական»,- ասաց ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30