Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին՝ հաստատելով մեր ունեցած տեղեկատվությունը։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել», – հավելել են գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։
Կարդացեք նաև
Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































