Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Աղաբաբյանը ազատ  արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո

Սեպտեմբեր 01,2026 09:55 Share

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ազատ  արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո. այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Լրատվամիջոցները երեկ տարածել էին, որ Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին ձերբակալել են եւ տեղափոխում են Երեւան: «Հրապարակը» կապվել էր Արսեն Աղաբաբյանի եղբոր` Աշոտ Աղաբաբյանի հետ եւ տեղեկացել, որ նրան ոչ թե ձերբակալել են, այլ հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում. «Որքանով հասկացանք` խոսքը աճուրդային պայմանագրի մասին է, որը կնքել է քաղաքապետը ժամանակին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն համարում է, որ գործարքն իրականացվել է ավելի ցածր գնով, քան կարելի էր անել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել