Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցը

Սեպտեմբեր 01,2026 15:54 Share

Ինչպես հայտնի է Ստեփան Ասատրյանը, որը Հովհաննավանքի նախկին հոգևորականն էր, զրպարտիչ տեղեկություններ էր տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` էմին Աբգարյանի) վճռել է՝

– Պարտավորեցնել պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող «Հայկական ժամանակ»-ի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տեռորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։

– Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել