Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացության նպատակն էր ամրապնդել հոգևոր կապը, հաղորդակից դառնալ Վիրահայոց թեմի հոգևոր և մշակութային կյանքին

Նոյեմբեր 10,2026 23:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Վիրահայոց թեմ, դեպի Թբիլիսի։

Ուխտագնացության նպատակն էր ամրապնդել հոգևոր կապը, հաղորդակից դառնալ Վիրահայոց թեմի հոգևոր և մշակութային կյանքին, ինչպես նաև բացահայտել Թբիլիսիի հայկական պատմական ժառանգությունը։

Օրը մեկնարկեց Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությամբ և միասնական աղոթքով։ Այնուհետև երիտասարդներն այցելեցին «Հայարտուն» երիտասարդների կրթամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, կիրակնօրյա դպրոցին և հայապահպանությանն ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններին։

Ուխտագնացության ընթացքում երիտասարդներն այցելեցին նաև Խոջիվանքի պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով այնտեղ ամփոփված հայ գրողների, մտավորականների և հասարակական գործիչների հիշատակին։

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում ուղեկցորդի ներկայացմամբ ծանոթացան Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը։

Հոգևոր ճանապարհի կարևոր կանգառներից էր Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին, որտեղ երիտասարդները միավորվեցին միասնական աղոթքի շուրջ։

Ծանոթանալով Թբիլիսիի պատմական կենտրոնին՝ ուխտավորներն այցելեցին Ազատության հրապարակ, Մեյդան հրապարակ։

Միասնական ճաշից հետո քաղաքային զբոսանքի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Թբիլիսիի պատմության մեջ հայերի ունեցած նշանակալի դերին, հայկական համայնքի հարուստ մշակութային ժառանգությանը։

Օրվա ընթացքում այցելություն կատարվեց նաև Մետեխիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ, ըստ պատմական ավանդության, ամփոփված են սուրբ Շուշանիկի՝ Վարդան Մամիկոնյանի դստեր մասունքները։

Ուխտագնացությունը ոչ միայն հոգևոր ապրումների և միասնական աղոթքի հնարավորություն էր, այլև կարևոր առիթ՝ ճանաչելու մեր ժողովրդի պատմությունը, արժևորելու ազգային ինքնությունն ու ամրապնդելու կապը հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների հետ։

Շնորհակալություն ենք հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, հոգևորականներին, երիտասարդաց միության պատասխանատու Աննային՝ ուխտագնացության կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար, ինչպես նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության և հետաքրքիր ներկայացման համար։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Վիրահայոց թեմին և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնին՝ հյուրընկալության, համագործակցության և ջերմ ընդունելության համար։

Հնարավոր է՝ սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն է։ Հնարավոր է՝ սա Անբասիր հղիության ազգային տաճարի բազիլիկա և տեքստը նկարն է։ Հնարավոր է՝ սա մոմակալ նկարն է։ Հնարավոր է՝ սա լուսավորություն, մոմակալ և Անբասիր հղիության ազգային տաճարի բազիլիկան նկարն է։ Հնարավոր է՝ սա Անբասիր հղիության ազգային տաճարի բազիլիկա և տեքստը նկարն է։

 

Շիրակի Թեմի Երիտասարդաց Միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել