Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները քաղաքաշինության բնագավառում

Սեպտեմբեր 01,2026 19:47 Share

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։

Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները պետական կառույցների կողմից համակարգվող ոլորտների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է նախարարության տեսլականը պետական կառույցների առաջարկած նախագծերում բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսների (GPU) կիրառման վերաբերյալ։ Դիտարկվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցության ցուցաբերման հնարավորությունները։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ քաղաքաշինության բնագավառի թվայնացումը կոմիտեի առաջնահերթություններից է, և այդ ճանապարհին նախարարության հետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձացնի ոլորտային հարցերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։

Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներ՝ անդրադառնալով թվայնացման ուղղությամբ մինչ այժմ  կատարված քայլերին։

Նախարարի տեղակալը և կոմիտեի նախագահը կարևորել են ջանքերի մեկտեղումը նորարարական ծրագրերի իրագործման նպատակով։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել