Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ նավթամթերք
ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական
դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ
հարցեր։
🔹Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած
անվտանգության ապահովման լայն հնարավորությունները և միջազգային փորձը՝
ընդգծելով գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։
Դիտարկվել են հարակից բնակելի ու հասարակական շենքերից սահմանված
հեռավորությունների և հողամասի նվազագույն մակերեսների ապահովման ներկայիս
պահանջները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ
մասնագիտական քննարկումներ են ընթանում՝ քաղաքաշինական գործող նորմերում
փոփոխություններ նախատեսելու վերաբերյալ։
Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել քննարկումներ իրավասու կառույցների հետ՝ բարձրաձայնված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե



















































