Լրահոս
Օրվա լրահոսը

Կհայտարարվի նոր մրցույթ․ ի՞նչ է տեղի ունեցել Շիրակի մարզպետարանում

Սեպտեմբեր 10,2026 18:00 Share

Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի՝ կոռուպցիոն պատմության մեջ հայտնվելուց հետո տևական ժամանակ է՝ նրա զբաղեցրած պաշտոնը թափուր է, այն ժամանակավորապես ղեկավարում է նույն վարչության կրթության բաժնի երկարամյա պետ Գևորգ Ղումաշյանը։

Օրերս մրցույթ էր հայտարարվել վարչության պետի թափուր պաշտոնի համար, որի միակ թեկնածուն Գևորգ Ղումաշյանն էր։

Մրցույթը, ընդունված կարգի համաձայն, տեսանկարահանվել է, հեռարձակվել ուղիղ եթերով։ Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է այն, որ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Ղումաշյանը հարցերին պատրաստվելիս՝ օգտվել է Google-ից, որն արգելված է քննասենյակում։

Գևորգ Ղումաշյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, չստացանք այն հարցի պատասխանը, թե իրո՞ք մարզպետարանի պաշտոնյան օգտվել է Google-ից, թե՞ ոչ։

Դավիթ Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ պարզաբանեց, որ նոր մրցույթ է հայտարարվելու, թյուրիմացություն է եղել և որ տեղի ունեցածն իրենց համար անընդունելի է։

Այսօր նշանակված էր մրցույթի բանավոր փուլը, որը տեղի չի ունեցել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել