Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. «Սադիզմ առանց սահմանների»

Սեպտեմբեր 01,2026 21:38 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ՖԲ գրառումը.

Սադիզմ առանց սահմանների։ Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան, ինչպես մենք թույլ տվեցինք հասնել այստեղ։ Խոշտանգում են նաև մեզ։ Դատարան են բերել ձևն ապահովելու համար։ Սա սամասուդի պաշտոնական օրինակ է։

Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից։

Մինչդեռ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել