«Մենք պետք է բացենք քրեակատարողական հիմնարկների դեմքն այնպես, որ նախարար Սրբուհի Գալյանը չկարողանա ասել, թե մահեր լինում են ամբողջ աշխարհում՝ նաև քրեակատարողական հիմնարկներում։ Այսինքն՝ պատասխանատուներին պետք է ցույց տանք իրենց տեղը»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը որպես կանոն չեն բացահայտվում։ «Երբ ՔԿՀ-ներում մահվան դեպքեր են լինում, մենք տեսնում ենք, թե ինչ իդեալական է նկարագրված։ Եվ տեսնում ենք, թե ինչ պաշտպանված են չինովնիկները, պատասխանատուները։ Հենց այն պահն է, որ պետք է այս ամենը փոխվի և բացահայտվի»,- ասաց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
«Քանի որ Արսեն Գևորգյանի մահվան դեպքով հանրային այսքան մեծ արձագանք կա, պետք է նաև աշխատենք այս ուղղությամբ։ Մենք պետք է հետևենք քննության ընթացքին, արձագանքենք և պահանջենք հնարավորն ու անհնարն անել»,- ասաց իրավապաշտպանը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































