Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այլ մանրամասներ պատմեց իր եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին. «Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Պետք է արձանագրել, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները 2 երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»։
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
















































