Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետության շուրջը տեղի ունեցող գործընթացները սկսվել են Արցախի հարցից հրաժարումից»․ Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 02,2026 12:23 Share

«Այն, ինչ հիմա անում են ՀՀ իշխանությունները, դա ուղիղ վտանգ է ներկայացնում ՀՀ համար»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Վերջերս Փաշինյանը փաստորեն գտել էր պարզաբանումը, որ 2019 թվականին, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում աղաղակում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ինքը դա արել է, որ մշուշը վերանա մեր աչքերի առաջից։ Իր ասելով այդպես է, բայց իրականում, այո, ինքը հենց այդ օրը Հայաստանի թուլացման, Հայաստանի խեղճացման մեկնարկը դրեց։ Եվ թշնամի պետությունների համար հնարավորություններ ստեղծեց, որպեսզի պահանջներ դնեն ՀՀ նկատմամբ։

Այն, ինչ այսօր տեսնում ենք։ Արցախի հարցի լուծումից եւ մեր բնական իրավունքը վերականգնելուց հրաժարվելու պարագայում այսօր մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի ուղիղ խոսքը եւ պահանջները ՀՀ նկատմամբ։ Բոլոր գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության շուրջը, սկսվել են Արցախի հարցից հրաժարումից»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Բոլոր միջազգային կառույցներում բոլոր դերակատարները միանշանակ փաստում են, որ Արցախ վերադարձը մեր իրավունքն է, եւ այն պետք է վերականգնվի։ Այդ գործընթացի մեջ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում, միակ խնդիրը տեսնում են ՀՀ այսօրվա իշխանություններին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել