Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները․ Անուշիկ Ավետյանի ու Արման Բոշյանի հայտարարագրերը․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2026 10:42 Share

Երեկ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Նա ՔՊ-ական նախկին պատգամավոր, Արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայիս տեղակալ Արման Բոշյանի կինն է։

Ժամանակին նրանք գործազուրկ էին, աշխատանք էին փնտրում եւ անգամ փորձել են «Հրապարակում» աշխատել, հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մենք ուսումնասիրեցինք նրանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի եւ դրամական միջոցների մասին հայտարարագրերը։

Արման Բոշյանը 2024թ․ օգոստոսին, նոր պաշտոնում նշանակվելուց հետո, առանձնատուն է գնել Աբովյան քաղաքում, իսկ Առինջում առանձնատուն է կառուցում։ Բոշյանն ունի 2 ավտոմեքենա՝ VAZ մակնիշի, որը ձեռք է բերել 2017-ին, եւ HONDA մակնիշի, որը գնել է 2023-ին։ Բոշյանի բանկային հաշիվներին եղել է 6 մլն 344 հազար 72 դրամ։ Տարեկան եկամուտները կազմել են 53 մլն 609 հազար 46 դրամ, որից 22 մլն 200 հազար 969 դրամը որպես աշխատավարձ է ստացել, 3 մլն 799 հազար 106 դրամը՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը վերցրած վարկն է։

Տարեվերջին նա ունեցել է 51 մլն 373 հազար 99 դրամ վարկ, որից 44 մլն 724 հազար 246 դրամը կառուցապատման վարկն է։ Նախորդ տարի 31 մլն դրամ ծախսել է առանձնատան վերանորոգման համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930