Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Սեպտեմբեր 03,2026 14:11 Share

Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին անկողնուց պատգարակով դատարան տեղափոխելը և կալանավորելը, այլ դրա շուրջ աղմուկը․ այդ մասին այսօր նա հայտարարեց կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ են Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նման դաժան վերաբերմունք դրսեւորում, փոխարենը, իշխանամերձ օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական վարույթներ չկան։

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանն այսպես բացատրեց․ «Նախ ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այս գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ։ Ընդհակառակը ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ընդհակառակը, կարծում եմ, այդ տեսարանները տեսնելով, բոլոր կոռուպցիոներները տեսնեն, որ ինչպես ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա, որևէ միլիարդ դոլարանոց սիմուլյանտություն․․․ »։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ, Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Կարծում եմ՝ ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս մամուլի բոլոր այն հրապարակումներին ու փորձագիտական կարծիքներին, որ նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա՝ վերականգնողական հանգստի։ Հակառակ դեպքում, կնշանակի, որ Հայաստանը սադիստական պետություն է ու կտտանքների է ենթարկում այդ մարդուն»։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն վատ փոխարինող չէ Պալմա դե Մալյորկային․ «Սա ասում եմ որպես այնտեղ եղած մարդ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Գագիկ Խաչատրյանը դատարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930