Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վեց ամիս ժամանա՞կ ունի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը քննարկելու

Սեպտեմբեր 03,2026 14:27 Share

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, քանի որ ռուսական կողմը մեծ փորձ ունի․ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է դուրս գալ՝ «վա՜յ, եթե ռուսական է՝ չենք ուզում, կամ՝ եթե ռուսական է՝ դա ենք ուզում» ընկալումից։ Պետք է դիտարկել այն առաջարկը, որն ամենալավն է Հայաստանի համար»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նաեւ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը․ «Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»։

Նաեւ ընդգծեց՝ կան մի քանի գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ և այլն։

Թեեւ արդեն որոշում կայացնելու ժամանակն է, բայց հայկական կողմն աշխատում է գործող ատոմակայանի ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու ուղղությամբ․ «Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մինչ այդ, պատասխանելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին ընթացակարգային հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իսկ ո՞վ է ասում, որ ԵԱՏՄ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենց ամբողջ գոյության ընթացքում պետք է լինեն ԵԱՏՄ անդամ»։

Հավելեց՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ վեցամսյա ժամկետի մասին են խոսել․«Մենք հետևողական աշխատում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ՝ այս դիրքորոշումը հասկանալի, ընդունելի դարձնելու ուղղությամբ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930