Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել․ այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջ ավարտվեր, հետո ընկերությունները դրա մասին կհայտարարեն։ Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն»,-ասաց Փաշինյանը։
Նաեւ հստակեցրեց՝ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի հետ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց չեն քննարկել։ Կրկնեց՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկե՞լ են, Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց։ Կրկնեց, որ այդ հարցը մշտապես իրենք ուղեծրում է եւ նախընտրելի է, որ բարձրաձայն հայտարարություններ քննարկումների մասին չլինեն՝ մինչեւ արդյունքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































