Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մարդկանց «օգտագործելու և քցելու» հատկություն ունի։ Չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»․ Ռուբեն Մխիթարյան

Սեպտեմբեր 03,2026 19:26 Share

«Մենք տարբեր տեղերում ենք նստել․ ես Արթիկ քրեակատարողականում եմ եղել, ինքն` ԱԱԾ մեկուսարանում։ Բայց, երբ պարոն Կարապետյանի փաստաբանական թիմում էի, ԱԱԾ մեկուսարանի ընդունելությունների սենյակում եմ եղել, միանշանակ կարող եմ ասել, որ մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում պայմանները որևէ աղերս չունեն մարդասիրական նորմերի հետ։ Իրականում Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում ավելի շատ ամոթ է նստած-ելած չլինելը, քան ընդհանրապես նստած չլինելը»,- Գագիկ Ծառուկյանի գործով  դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Պատգամավորն ասաց՝ կողմնակից է՝ յուրաքանչյուր անձ, որը ոչ իրավաչափ գործողություն է կատարել, խախտել է ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, պատիժ կրի․ «Բայց Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ կալանքը հավասարեցվել է պատժի։ Ով Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, պետք է կալանավորվի, և ցանկալի է, որ շատ վատ տեսարանների հետ մեկտեղված լինի։ Քանի որ նա չի տիրապետում իրավիճակին ու իր տեղում չէ, փորձում է շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, հնարավո՞ր է գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված էլ իրավական գործընթացներ սկսվեն, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը մի չակերտավոր լավ հատկություն ունի՝ մարդկանց օգտագործելու և քցելու։ Ես ընդհանրապես չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930