Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրվել են․ նրանց պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին հեռացնելու արշավին․ Sputnik Արմենիա

Սեպտեմբեր 05,2026 22:31 Share

ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու մոդել Անելիա Գուբրյանն այսօր պսակադրվել են։

46–ամյա Սիմոնյանի և 26–ամյա Անելիայի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։

Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ նրանց պսակադրությունը կատարել է ոչ թե Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից որևէ մեկը, այլ այն նույն քահանան, որի մոտ այս տարվա հուլիսին Սիմոնյանն ապաշխարելու էր գնացել Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը նախկին գնդերեց է և հայտնի է որպես իշխանական քահանա։ Նա ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին հեռացնելու արշավին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. դեհ… երեւի Անելիան պայման է դրել այս բոլորը

    քանզի ինք, խեղճ աղջիկը, շա՜տ կարիքը պիտի ունենայ Աստուծոյ օգնութեան…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Յ.Գ. Երանի թէ այս մարդը շարունակած ըլլար իր դերասանական ասպարէզը: Այսքան վնաս չէր բերեր Հայաստանին եւ Հայութեան:

      Զելենսքիին հետ բաղդատակը, ափսոս, ի զօու չէ: Քանզի նա թէ այս արարածէն աւելի տաղանդաւոր դերասան էր, եւ թէ որոշ կարողութիւններով օժտուած քաղաքական ղեկավար մը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930