Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է 14-րդ պատարագը. Ermenihaber.am

Սեպտեմբեր 06,2026 22:48 Share

Ermenihaber.am – Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է 14-րդ պատարագը։ Նշենք, որ 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Պատարագը մատուցել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը և ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը։ Այն տևել է 2 ժամ ու պատարագին մասնակցելու են եկել հարյուրավոր մարդիկ Հայաստանից, Իրանից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից։ Մաշալյանը հայտնել է, որ աղոթել են խաղաղության համար ու մասնավորեցրել․

«Հատկապես այս տարի աղոթեցինք աշխարհի խաղաղության ու մարդկության եղբայրության համար։ Աղոթեցինք, որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ավելի բարելավվեն/կարգավորվեն։ Որովհետև այս հողերում ապրող ժողովուրդներն արժանի են խաղաղության։ Այդ պատճառով Աստծուց ողորմություն ենք խնդրում։ Թող այս խաղաղությունը գա այս հողերին և ժողովուրդներին։ Թող բոլորս միասին այս աշխարհը վերածենք այն գեղեցիկ սեղանի, որն Աստված պատրաստել է մեզ համար»։

Պատարագի ավարտին Կ․ Պոլսի հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին և Վանի նահանգապետ Օզան Բալչըին կազմակերպչական հարցերում ցուցաբերած աջակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել