Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան»-ի անդամները Երեւանի ավագանու նիստում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր արեցին

Սեպտեմբեր 08,2026 15:51 Share

Երեւանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամբիոնին մոտեցան կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի նկարներով։

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ամբիոնից ելույթ ունեցավ եւ ասաց․ «Մայիս ամսից Անդրանիկ Թեւանյանը գտնվում է կալանավայրում։ Ինչ ամպագորգոռ տեքստեր ասես չտարածեցին՝ էլ հավաքագրում, էլ լրտեսություն, էլ պետական գաղտնիքի վաճառք։ Օրերս գործը հանձնվել է դատարան, եւ այս իշխանությունների ենթակայության տակ գտնվող դատախազությունը հաստատել է մի տեքստ, այսպես կոչված մեղադրական եզրակացություն, որում հավաքագրում չկա, գումարի ստացում չկա, պետական գաղտնիքի փոխանցում չկա։ Ըստ էության գործ ունենք քաղաքական պատվերի հետ, որն առաջին հերթին խնդիր է դրել լուծելու ԲՀԿ ձայների նվազեցումը, որի երկրորդ համարն էր Անդրանիկ Թեւանյանը»։

Նա նշեց, որ գործը կրում է քաղաքական պատվերի բնույթ, անձնական վրեժխնդրություն է։ «Ազատություն Անդրանիկ Թեւանյանին, ազատություն Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն արձագանքեց «Մայր Հայաստան»-ի անդամներին․ «Ձեր խմբակային ելույթն ամենեւին տեղին չէ, որովհետեւ նույն քրեական գործով փակ գաղտնի տեղեկատվությունը փոխանցվել է այլ երկրի թեկուզ հասարակական կազմակերպության։ Եվ մեղադրանքի բովանդակությունը դրանից չի փոխվում։ Հետեւաբար, քաղբանտարկյալ լինելու մասին ելույթներն ուղղակի ոչնչի մասին են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930