Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ես կամ քաղաքապետն ուզում ենք ինչ-որ մեկի կյանքը դժվարացնենք, հաճույք ստանանք»․ Սուրեն Գրիգորյան

Սեպտեմբեր 08,2026 17:14 Share

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տիգրան Ավինյանի հանձնարարականին,  որ մարզային հասարակական տրանսպորտը Երեւանի կենտրոնից չպետք է ուղեւորափոխադրումներ իրականացնի ու կանգառներում կայանումներ անի, որպեսզի խցանումները թեթեւանան։

«Համայնքային ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն համապատասխան համայնքից քաղաքի համապատասխան վայր՝ ավտոկայան, ոչ թե կանգառներում կանգնելով իրականացնել գործունեություն»,- ասաց նա։

Հարցին, թե իսկ ի՞նչ պետք է անեն մարզերի բնակիչները, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց՝ պետք է օգտվեն Երեւանի տրանսպորտից։

«Մենք չենք ասում, որ մարզային տրանսպորտը չմտնի Երեւան, ասում ենք, որ ամեն կանգառում իրականացնելով կանգառ՝ փաստացի իրականացվում է զուգահեռ գործունեություն Երեւան համայնքի տրանսպորտի հետ, եւ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվում»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք սա խտրականությո՞ւն չէ մարզերի բնակիչների համար, փոխքաղաքապետը պատասխանեց․ «Ամենեւին էլ խտրականություն չէ։ Ասում եք՝ մարզերի բնակիչների համար խնդիր չեք ստեղծո՞ւմ, օքեյ, Երեւանի բնակիչների համար խնդիր ստեղծո՞ւմ ենք։ Այնպիսի տպավորություն է, որ ես կամ քաղաքապետն ուզում ենք ինչ-որ մեկի կյանքը դժվարացնենք, հաճույք ստանանք։ Այդպես չէ»,- հավելեց նա։

Նա ասաց՝ չի խոսվում այն մասին, որ մարզային տրանսպորտային միջոցներն առհասարակ քաղաք չմտնեն։ «Մենք ասում ենք՝ քաղաքի մուտքերի մոտ պարկինգներ կառուցենք, որ մարդիկ, ովքեր մասնավոր մեքենայով են գալիս, կանգնեն այդտեղ եւ քաղաքի ներսում արդեն տրանսպորտով տեղաշարժվեն։ Դա մի թեմա է, միջհամայնքային տրանսպորտը, որ գալիս ու սկսում է մեզ մոտ ամեն կանգառում կանգնել, ուղեւոր վերցնել ու իջեցնել, դա մեկ այլ թեմա է։ Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ պետք է լինեն սահմանափակումներ, եւ միջհամայնքային տրանսպորտը չպետք է գործի Երեւանի տրանսպորտի տրամաբանությամբ։ Չի բացառվում, որ մենք հիմա որոշակի վարչարարություն սկսենք իրականացնել, որովհետեւ այսօր էլ են այդ կանոնները խախտվում»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930