Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում զգալի նվազել է և այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։
Սակայն սեպտեմբերի 10-ից սկսած հարավից, արևադարձային լայնություններից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։
Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կունենանք +32․․․+34 աստիճան տաքություն։
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ


















































