Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 29,2026 16:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 1-3-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 8-12 աստիճանով:


Երևան քաղաքում`

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել