Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային և ոչ նյութական ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 13,2026 22:19 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր պատմությունը։

Արժանապատիվ, ազգային իշխանությունների պարագայում սրան պետք է հետևեր համարժեք, հստակ և կոշտ պատասխան։

Սա հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է՝ ուղղված ոչ միայն մեր մշակութային ժառանգության, այլև առհասարակ հայկական ինքնության դեմ։

Օկուպացված Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները ենթարկվում են ավերման ու վերափոխման, հայկական գերեզմանոցները ոչնչացվում են, իսկ պահպանված մշակութային ժառանգությունը հետևողականորեն փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական»։

Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային և ոչ նյութական ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը։

Ավելին՝ երբ մի պետություն իրականացրել է էթնիկ զտում, իսկ դրանից հետո էլ շարունակում է անհանդուրժողականություն և արհամարհանք դրսևորել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, բնական հարց է առաջանում․ հնարավո՞ր է կայուն խաղաղություն կառուցել այդ պետության հետ։

Մի բան հստակ է․ խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ազգային արժանապատվությունը ոտնահարելու հաշվին։

Իսկ օրվա իշխանությունների լռությունը ոչ թե ճանապարհ է դեպի խաղաղություն, այլ սեփական ժողովրդի պատմությունն ու ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում։

Թեև ի՞նչ սպասել կոլաբորանտ իշխանությունից, որը սինխրոն է գործում թշնամու հետ՝ հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Այս ամենը ձեզ չի՛ ներվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930