«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնիի ՖԲ էջից.
Մի քանի տարի առաջ մի տեսանյութ տարածվեց, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ երկրի թանգարաններից մեկում, թանգարանի տնօրենի կողքին կանգնած, նայում էր պատմական աշխարհագրական քարտեզներին և ինչ անում էր, չէր կարողանում գտնել «Ադրբեջան» անունը այդ քարտեզներում։ Նա բարկացած ասում էր թանգարանի տնօրենին․ «Այս ի՞նչ վիճակ է, հավաքե՛ք այս բոլոր քարտեզները թանգարանից»։
Երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախի թանգարանում մի քանի երկրների դեսպանների և ներկայացուցիչների առջև իրականացնում է այդ ծաղրալի, էժանագին ու ցածրորակ ներկայացումը, մի պահ պետք է մտածի իր կեղծ ու հնարովի երկրի պատմության մասին։
Բոլոր գրքերում, քարակոթողներում և շատ երկրների հնագույն փաստաթղթերում առկա են «Հայաստան» և «հայեր» անվանումները, այդ թվում՝ Իրանում՝ Պերսեպոլիսի 2500-ամյա արձանագրություններում։ Իսկ որտե՞ղ է Ադրբեջանի անունը պատմության մեջ։
Կարդացեք նաև
Ուրիշ երկրների և ժողովուրդների անունը, մշակույթն ու պատմությունը գողանալով՝ չեք կարող ձեզ համար ինքնություն և պատիվ գնել․․․


















































