«Ազատություն». Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևն է այսօր այս մասին հայտնել X սոցիալական ցանցի իր էջում՝ ներկայացնելով լուսանկարիչ Ռեզա Դեգաթի՝ Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին գիրքը։
«Ռեզա Դեգաթիի լուսանկարների միջոցով համաշխարհային հանրությանը հասնում է հազարավոր ընտանիքների ցավը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հարազատների վերադարձին»,- ասել է նախագահի օգնականը՝ հավելելով՝ ներկայումս անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4 հազար 10 քաղաքացի։
Հիքմեթ Հաջիևն այսօր նաև կարևորել է 2020-2023 թվականներին շփման նախկին գծի երկայնքով տեղադրված ականների քարտեզների տրամադրումը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































