Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կարդացեք նաև
Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ղազախստանի թիմին: 4 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 3 թիմային միավոր: 5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Պերուի հավաքականի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ


















































