Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը միլիարդներ է տրամադրել իր շրջապատին, փաստաթղթերը մոտս են. Օսիպյան

Սեպտեմբեր 24,2026 14:14 Share

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միլիարդավոր դրամներ է տրամադրել Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք իր ընկերներն ու շրջապատն են:

«Այդ փաստաթղթերն իմ մոտ են։ 2022 թվականին փոխանցվել է 177 միլիարդ դրամ, որից միայն մեկ ստորագրությամբ Արայիկ Հարությունյանը, իր և իր շրջապատի համար, 41 միլիոն դոլարի պարտք է զիջել։ Առանձին 65 միլիարդ դրամ է գնացել, դրանից հետո ևս 69 միլիարդ դրամի փոխառություններ են տրամադրվել։ Այն պարտքերը, որոնք այդ մարդիկ ունեին բանկերի նկատմամբ, պետությունն է փակել»,- ասաց Օսիպյանը։

Օսիպյանի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին, արցախահայության բռնի տեղահանությունից հետո, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այս անգամ արցախցիների 315 միլիարդ դրամի պարտք զիջելու մասին։

«Հիմա հարց է առաջանում՝ ում վարկերն եք դուք մարել։ Այս հաշվետվությունը չկա։ Քրեական գործեր են հարուցվել, բայց ոչ մեկին մատով չի կպել․ ոչ ոք ոչ մի օր չի նստել, ոչ ոք գումար չի վերադարձրել։ Բայց հենց ինչ-որ մեկը խոչընդոտ է առաջացնում իր քաղաքականության համար, հանում է ցուցակից այդ մեկ հոգուն և սկսում քրեական գործով ճնշել»,- նշեց նա։

Արթուր Օսիպյանը նաև ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցով նախնական դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։

«Դատարանն ասաց՝ կզանգենք, կփոխանցենք ձեր փաստաթղթերը, բայց մինչև հիմա՝ մայիսից սկսած, ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Գործի հետ կապ ունեցող և կապ չունեցող բոլոր փաստաթղթերը վերցրել են ու իրենց մոտ են պահում»,- ասաց Օսիպյանը։

Օսիպյանը Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել իր հասցեին հնչեցրած՝ իր գնահատմամբ, զրպարտություն պարունակող հայտարարությունները։

«Ինձ անվանել է «փախած» ու «թալանչի»։ Հետո բանավեճի ժամանակ ասել է՝ կոչ եմ արել, որ Ղարաբաղից ժողովուրդը դուրս գա։ Ես նման կոչ չեմ արել։ Ինքը կամ պետք է ապացուցի, կամ հերքի, բայց չի կարող ապացուցել, հետևաբար պետք է հերքի։ Իսկ հարցը, թե ինչու չեք զոհվել, դիտարկում եմ որպես անեծք»,- ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ Փաշինյանից պահանջում է մեկ դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իսկ մենք, հանրութիւնը, կարո՞ղ ենք տեսնել այդ փաստաթղթերը…

    Իսկ մենք, հանրութիւնը, կարո՞ղ ենք տեսնել այդ փաստաթղթերը… Կը բարեհաճիք անոնց մէկ փոքր բաժինը գոնէ բացայայտել: Խի՞ ոչ… հա՜:

    Ամէն դէպքում ձեր վերջին նախագահը նստած է արդէն Պաքու-ի թրքական բանտում: Եւ Արցախում իր ամէն, խոշոր ունեցուածքին – հող,կառոյցներ եւայլն. – շուքը անգամ մէ՛ մըն ալ իրեն չեն տար թուրքերը:

    Հա, եւ ի դէպ, արցախցիներուն մեծ մասը շատ խնդավառ էր Փաշինյանին, ներառեալ ժողովրդային մակարդակի անձեր որոնք նախապէս, տարիներով, շատ լաւ էլ ապրում էին շնորհիւ ձեր «պետութեան»: Եւ որոնք յանկարծ դարձան «յեղափոխականներ», Երեւանյան 2018ի ազգային հաւաքական ինքնասպանութեան վախտ, եւ դեռ անկէ ետք, նուազագոյնը երկու տարիներ, որ վստահամար բաւարար ժամանակ է որ ուշքի գայիք: Քանզի Փաշինյանի ընտրեալ ձեր այդ արայիկը, դուք է որ ընտրեցիք, 2020ի գարնան: ութանասուն տոկոսէ աւելի քուէներով: Երբ որ մինչ այդ, լրիւ երկու տարիներ ունէիք անդրադառնալու թէ ո՞ւր է ձեզ տանում Փաշինյանի վարչակարգը:

    Ի դէպ, այդ ութանասուն տոկոս քուէարկոները, արցախցի չափահասներն էին: Որոնց անհուն յիմարութեան աղետալի հետեւանքները – եւ ոչ միայն 2018ից սկսեալ – կրեցին երեխաները, պատանիները, մատղաշ երիտասարդները: Համայն Հայ Ազգը:

    Հարցումով՝ հիմա Արցախէն դուրս Արցախի «պետական» պաշտօնեաները, իրենց պաշտօնին համար, միթէ աշխատավարձ ստանո՞ւմ են…

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://www.facebook.com/AramManoukianJampar/

  2. Յ.Գ. «Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ»… Յեղափոխութիւնը, որո՞ւ դէմղ… Չէ մի չէ ուզում էք շարունակել 2018ի յեղափոխութիւնը: Հա, լաւ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930