Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ մտքեր է փոխանակել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ

Սեպտեմբեր 24,2026 19:01 Share

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ, արձանագրվել են վերջին շրջանում գրանցված դրական արդյունքները՝ 2026թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հայկական ծաղիկերի, ձկնամթերքի և մրգերի արտահանման տեսքով:

Նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել կապակցվածության նախաձեռնությունների իրագործման համար: Երկուստեք ընդգվել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման հարցում Հայաստանի և Բուլղարիայի համար ընդահանուր՝ տրանսպորտային հաբ լինելու տեսլականը և ներառական ծրագրերի իրականացման հարցում պատրաստակամությունը, այդ թվում՝ ԵՄ ներգրավածությամբ:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930