Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. Արփինե Սարգսյան

Հոկտեմբեր 01,2026 14:28 Share

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր, սակայն դրա դեմ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով

Այսօր մենք հիշում ենք ընտանեկան բռնության բոլոր զոհերին և վերահաստատում մեր անսասան հանձնառությունը՝ պայքարելու այս արատավոր երևույթի դեմ։ Այս օրը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ, այլ լռությունը կոտրելու և համախմբվելու հավաքական կոչ։

Մեր գլխավոր նպատակն է կերտել այնպիսի իրավական, հասարակական և մշակութային միջավայր, որտեղ բռնության ցանկացած դրսևորում կհանդիպի կտրուկ մերժման, իսկ հանցանքը երբեք անպատիժ չի մնա։

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը, քանի որ յուրաքանչյուր անձի իրավունքների ոտնահարումը ողջ հասարակության և պետության խնդիրն է։

Մեր նպատակն է Հայաստանում ապահովել ընտանիքների անվտանգ ու առողջ կենսամիջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում։

Միևնույն ժամանակ ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով․ 365 օր է այդ պայքարի համար նախատեսված։

Այսօրվա կարևորությունն ընդգծվում է նաև Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավով։ Դրա շրջանակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են պետության վարքագծի փոփոխությանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել