Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ ճարտարապետների շնորհվել են Քաղաքաշինության կոմիտեի մեդալներ և շնորհակալագրեր

Հոկտեմբեր 06,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ճարտարապետության համաշխարհային օրը Հայաստանի ճարտարապետների պալատում նշվել է ճարտարապետների պարգևատրմամբ և ցուցահանդեսի բացմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև ճարտարապետներ և ուսանողներ։

Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը», – նշել է Եղիազար Վարդանյանը: Նրա դիտարկմամբ այսօր աշխարհում ճարտարապետական օրակարգի առանցքում են մարդակենտրոնությունը, կանաչ ճարտարապետությունը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը։ «Այս միտումներին համահունչ Քաղաքաշինության կոմիտեն նախանշում է առաջնահերթությունների օրակարգ, որն իրագործելու համար անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ առաջարկող և արդի թվային տեխնոլոգիաներին տիրապետող ճարտարապետներ», – ընդգծել է կոմիտեի նախագահը, այնուհետև մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների շնորհել կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

Ճարտարապետներին շնորհավորել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ հանձնելով համապատասխանաբար ԿԳՄՍՆ մեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։

Մեդալ շնորհելու հնարավորություն է ունի արդեն նաև Հայաստանի ճարտարապետների պալատը։ Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։

Գործընկերներին շնորհավորել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։

Ճարտարապետների տոնը հատկանշվել է Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։

Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031