«Դուք չարաշահում եք վարողի՝ Ձեր բոլոր իրավունքները։ Շատ վատ բան եմ ասելու, բայց եթե այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Անդրադառնալով «եկեղեցու ճգնաժամը» քննարկելու համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելուն, Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Խոշոր հաշվով՝ եկեղեցին, բոլոր այն կառույցները, ում դեմ ՔՊ-ն արշավ է իրականացնում, մեծ շնորհակալություն պետք է հայտնեն ՔՊ-ին, որովհետև չկա ազդեցություն, որ չի ծնում հակազդեցություն։ Ձեր գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ եմ հարցնում՝ օրինակ՝ դուք չէի՞ք սպասի, որ այս ԱԺ-ն պետք է անվտանգության ճգնաժամը քննարկեր, ձեր ապրանքների՝ արտահանել չկարողանալու հարցը քննարկեր, Երևան քաղաքի ճգնաժամը։ Դուք սրա՞ համար եք վճարում այս կառավարությանը, ԱԺ-ին, ձեզնից քանիսի՞ վրա ազդեցություն ունի այս օրակարգը, որը ՔՊ-ն բերել է»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































