«Շաքիի դեպքը պետության՝ իր քաղաքացիներից կտրվելու մասին է։ Դուք էնքան եք հեռացել քաղաքացիներից, որ երբ թուրքը գալիս, մտնում է, չեք բարեհաճում քաղաքացուն տեղյակ պահել՝ ուշադիր եղեք՝ թուրքը ձեր տուն է մտնում, կմտնեք տուն, կտեսնեք փլավ ուտելուց կամ ուրիշ բան անելուց։ Ոչ մի ՔՊ-ական այստեղից ներողություն չի խնդրել, դուք կտրվել եք ժողովրդից։ Դուք օրակարգն այլ ուղղությամբ եք շեղում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե երեխաները քարուքանդ, ցեխոտ փողոցներով էին գնում դպրոց, Մեսրոպ Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Ասում եք՝ հիշենք ցեխոտ փողոցներով դպրոց գնալը։ ՔՊ-ականներին, ում հետաքրքիր է, կոչ կանեմ երկու զույգ «կալոշ» (կրկնակոշիկ.-խմբ.) առնել, որ անձրևներին տանեմ շրջայցի Խարբերդի փողոցներ, Հաղթանակ գյուղի փողոցներ, Արաբկիրում Կորեայի ձորի հատվածներ, այնտեղ բազում են ցեխոտ, գրունտային փողոցները, երեխաները ցելոֆանը ոտներին քաշում են, անցնում են»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































